Lyrics
Երբեք էլ չեմ ասի երբեք
Սրտիս վրա դրել էի մի մեծ կողպեք
Իսկ հիմա կյանքս առանց քեզ
Չարժե անգամ մի քոռ կոպեկ:
Գնչուհի քո մայրը մի անգամ գուշակեց ճակատագիրս
Նա ասաց՝ հեռու ման չգամ, բախտս դու ես, իմ կողքին ես:
Գնչուհի քո մայրը մի օր գուշակեց ճակատագիրս
Բայց ինչու՞ չասաց նա ինձ, որ դու անսիրտ ու անհոգի ես:
(ԿՐԿՆԵՐԳ)
Մայրդ, որ գիտի, գիտի, գիտի թե դու ով ես
Ա՜խր, նա պիտի, պիտի, պիտի ինձնից հետ պահեր քեզ:
Իմ սիրած տղան գնչու է
Ու չեմ հասկանում՝ ինչու՞ է սիրտը իմ նրան ընտրել
Ձեռքն է իմ այսօր խնդրել:
Նա նա նեյ, նա նա նա նեյնա
Նա նա նեյ, նա նա նա նեյնա…
Աղջիկներ, այ այն փողոցով, տեսեք, նա էլի գալիս է
Չթողնեք միայն երկուսով մնալ, սիրտը իմ լալիս է:
Աղջիկներ, այ այն փողոցով, տեսեք, նա էլի գալիս է
Չթողնեք մնանք երկուսով, ա՜խ, իմ խեղճ հոգին լալիս է:
(ԿՐԿՆԵՐԳ)
Մայրդ, որ գիտի, գիտի, գիտի թե դու ով ես
Ա՜խր, նա պիտի, պիտի, պիտի ինձնից հետ պահեր քեզ:
Իմ սիրած տղան գնչու է
Ու չեմ հասկանում՝ ինչու՞ է սիրտը իմ նրան ընտրել
Ձեռքն է իմ այսօր խնդրել:
Նա նա նեյ, նա նա նա նեյնա
Նա նա նեյ, նա նա նա նեյնա…
Գողացել ինձ փախցրել է նա
Աշխարհից ինձ թաքցրել է նա
Հետո թողել հեռացել է
(Հետո թողել հեռացել է)
Իբր ինձնից նեղացել է նա:
Իսկ հիմա բոլորս միասին
Գողացել ինձ փախցրել է
(Գողացել քեզ փախցրել է)
Աշխարհից ինձ թաքցրել է
(Աշխարհից քեզ թաքցրել է)
Հետո թողել հեռացել է
(Հետո թողել հեռացել է)
Իբր ինձնից նեղացել է
(Իբր քեզնից նեղացել է):
(ԿՐԿՆԵՐԳ)
Մայրդ, որ գիտի, գիտի, գիտի թե դու ով ես
Ա՜խր, նա պիտի, պիտի, պիտի ինձնից հետ պահեր քեզ:
Ա՜խ, իմ սիրած տղան գնչու է